Առողջապահություն 1.2011
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը:
Ծնվել է 1947թ., Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցում:
1972թ. ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, գործուղվել է Ալավերդի` որպես վիրաբույժ: 1977-1978թթ. ղեկավարել է Թումանյանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, միաժամանակ կատարելով շրջանի գլխավոր վիրաբույժի պարտականությունները: 1983թ. պրոֆեսոր Ա.Միքայելյանի կողմից հրավիրվել է ղեկավարելու ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը: 1983թ. ընտրվել է այդ բաժանմունքի ավագ, 1987թ.` առաջատար գիտաշխատող, ի սկզբանե կատարելով բաժանմունքի վարիչի պարտականությունները:
1986թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1995թ. դոկտորական ատենախոսությունը:
1992թ. Հ.Թամազյանը ստանձնել է պրոֆեսոր Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի պարտականությունները: Նրա նախաձեռնությամբ ինստիտուտում բացվել են նյարդավիրաբուժության, թոքային վիրաբուժության, կոլոպրոկտոլոգիայի, վիրաբուժական գինեկոլոգիայի, վիրաբուժական ռեպրոդուկտոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ և միկրովիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջի, լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքները:
Հ.Թամազյանը 231 գիտական աշխատանքների, այդ թվում` 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ է, 8 դոկտորական ատենախոսության և 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար: Նա պարգևատրվել է«Պատվո նշան» շքանշանով և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ` առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մխիթար Հերացի» մեդալով:
Գիտնականը Վրաստանի ԲԳԱ իսկական անդամ էր, պարգևատրվել է Վրաստանի վիրաբույժների և գիտաբժշկական ընկերության հուշամեդալներով: Նա իր իսկ հիմնադրած «Բանբեր Հայաստանի վիրաբուժության» հանդեսի գլխավոր խմբագիրն էր, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի փոխնախագահը, փոխպատվաստողների ասոցիացիայի նախագահը, միջազգային ակադեմիական ընկերության ակադեմիկոս, Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ,«Հովհաննես Թումանյան» բարեգործական միության փոխնախագահ,«Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ:
2003թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:
Պրոֆեսոր Հ.Թամազյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել բանիմացությամբ, աշխատանքային եռանդով: Նա անընդհատ որոնումների մեջ էր` բարձրացնելու գիտական և պրակտիկ վիրաբուժության որակն ու մակարդակն ինստիտուտում և այն հագեցնելու նորագույն ու ժամանակակից սարքավորումներով:
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն